Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2020 : 07-10

Պարետը նոր որոշում է ստորագրել Իրանի հետ գործող սահմանափակումների վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը  հունիսի 11-ին, նոր որոշում է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել ապրիլի 3-ի իր որոշման 2-րդ և 3-րդ կետերը։

Նշված կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։

«․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.

ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում,

բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։

Վերոնշյալ կետերը այլևս չեն գործում։

Sտորագրված որոշումից պարզ է դառնում, որ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում։ 

Դիտվել է 25361անգամ
Վերջին լուրեր