12 / Հունիս / 2020 : 14-03

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որ դեպքում կչեղարկվի արտակարգ դրությունը

Այսօր Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կապակցությամբ հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն տարբերակների մասին, որոնց դեպքում արտակարգ դրությունը կչեղարկվի:

Տարբվերակներից մեկը պատվաստանյութի հայտնաբերումն է և դրա կիրառումը Հայաստանում.  «Տարբերակ երկրորդ՝ մենք արձանագրել ենք, որ մեր հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման:

Եթե մենք 2 շաբաթ անընդհատ տեսնենք թվերի նվազում, դրանք հասնեն 100-ից ներքև, կտեսնենք, որ շարունակելու անհրաժեշտություն չկա»:

Երրորդ տարբերակ, վարչապետի խոսքերով, չկա:

Դիտվել է 39974անգամ
Վերջին լուրեր