12 / Հունիս / 2020 : 16-49

Գալու է օրը, որ բոլորը պատասխան տան իրենց արածների համար․ Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Օրինաչափ է Ռուբեն Մելիքյանի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների պահանջը խաղաղ ակցիաների թույլատրման վերաբերյալ տրամաբանական է։ Այս մասին ոստիկանության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Օրեր առաջ Դաշնակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, առաջարկեց պառլամենտին մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը գնահատել ստեղծված վիճակը և լուծման ելքեր փնտրել, ինչպես նաև պատասխանատվության կանչել մեղավոր անձանց: Գիտեք, որ այսօր Կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգել: Մեր խորին համոզմամբ մինչև այս հարցերին պատասխան չտրվի, չի կարող քննարկվել երկարացման հնարավորությունը կամ հավանականությունը»:

Ըստ նրա՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակումն առաջացնելու է հասարակության լարում Կառավարության հանդեպ․ 

 
«Բոլոր եզրակացություններն ի վնաս Կառավարության են: Եվ փոխանակ վարչապետը կամ այլ պատասխանատուններ նման ձևով հիմնավորեն, փորձում են քողարկել սեփական անպատասխանատվությունը:

Գալո՞ւ է չէ այն օրը, որ բոլորը պետք է իրենց արածների համար պատասխան տան։ Կառավարության անպատասխանատու վարքագիծը ստեղծում է սոցիալ-տնտեսական և արտաքին բավական լուրջ սպառնալիքներ, որի պատասխան տվողը լինելու է հայ ժողովուրդը: Եվ ինչքան շուտ դա գիտակցի կառավարությունը, այդքան ավելի արդյունավետ կլինի: Հակառակ դեպքում անխուսափելի է, որ ներկա վարչակազմն ամբողջապես պատասխանատվության առաջ կանգնի»:

Դիտվել է 22474անգամ
Վերջին լուրեր