Փաշինյանը պարտավոր է գողերից և ավազակներից մաքրել Հայաստանը. Նորայր Նորիկյան
«Բազմաթիվ թերություններ կարելի է բերել, որոնք արել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց, կներեք, այսօրվա այն ուժերը, որոնք Փաշինյանին լարելու հայտ են ներկայացրել, հաստատ այն մարդիկ չեն, որ պետք է մատ թափ տան էսօրվա իշխանության վրա, և այն մարդիկ չեն որ պետք է լինեն Հայաստանի հաջորդ իշխանությունները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ 30 տարի ուղղակի հնարավորություն են ունեցել ստեղծել իսկապես բարեկեցիկ Հայաստան, բայց արել են ճիշտ հակառակը․ պղծել են, խաթարել են, ապականել և մսխել են մեր պետության հնարավորություններն ու ռեսուրսները: «Եվ այստեղ, այո՛, ես Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ, որ ինքը մինչև հիմա Հայաստանը չի մաքրել գողերից ու ավազակներից»,-նշել է Նորայր Նորիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: