«Կորոնավիրուսից մահվան դեպքում հարազատներին ասեք, կասկածի դեպքում անմիջապես դիմեն դատախազություն». Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորին առողջություն եմ ցանկանում:
Սակայն, եթե (Աստված չանի) ձեր շրջապատում որևիցե մեկը կորոնավիրուսից մահանա, նրա հարազատներին ասեք, որպեսզի մի փոքր կասկածի դեպքում անմիջապես դիմեն դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար և պահանջեն, որպեսզի անհապաղ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը որոշելու համար:
Քանի որ չի բացառված, որ (շատ հազվադեպ) այս խառը պահերին բժշկական սխալները քողարկելու համար մահը վերագրեն կորոնավիրուսին»: