13 / Հունիս / 2020 : 13-23

Արտակ Հերիքյանը Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցման պատճառների մասին

5-րդ ալիքի  լրատվական ծառայության ղեկավար  Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչ-որ բան, իրոք, սարքին չէ, ինչպես մեր արցախցի հեռուստադիտողներն են ասում՝ մարդկանց «կլխնեն խարաբ ա» 

Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառը սկզբում «զուտ տեխնիկական» էր. Ֆրանսիայից սարք էր պատվիրվել, սարքը եկավ, անսարքությունը վերացվեց:

Հետո, պարզվեց խնդիրը «զուտ իրավական է». Արցախում հարկատուների հաշվին պետք է հեռարձակվեն կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռուստաալիքները, որոնց մեջ չկա «5 TV»-ն, բայց եղել է «Արարատը», որը ռեբրենդինգից հետո դարձել է «5-րդ ալիք»:

Սկզբում, երբ խնդիրը «զուտ տեխնիկական» էր, Արցախից հորդորում էին ձեռնպահ մնալ «քաղաքական շահարկումներից»:

Հետո, երբ խնդիրը զգուշորեն վերածվեց «զուտ իրավականի», Արցախից ասացին, որ «հանրապետությունում հեռարձակվող հեռուստաալիքների ցանկի վերանայումը քաղաքական շահարկումների հետևանք է» (Մեջբերումը՝ hraparak.am-ից):

Ֆրանսիացի գրող Ժան Ժիոնոն ասում էր, թե «լավ խաբելու համար էլ շատ ազնվություն է պետք»:

https://aparaj.am/khaghakhakan-erangavormamb-xaphanvatc-eth…՝-zugordvatc-iravakan-patrvaknerov/

Դիտվել է 32142անգամ
Վերջին լուրեր