13 / Հունիս / 2020 : 20-30

 

ԱԱԾ-ն՝ կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի մասին

Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարում է․

Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող շուրջ 3500 անձանց տվյալներ։

Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով։

 

Դիտվել է 48797անգամ
Վերջին լուրեր