14 / Հունիս / 2020 : 10-51

Որտեղ է այս պահին գտնվում  Գագիկ Ծառուկյանը
 

Աբովյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է: Իրավապահները գործողություններ են կատարում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ խոսելով առավոտյան 08:30-ից Գագիկ Ծառուկյանի տանը սկսված խուզարկության մասին:

«Սա քաղաքական հետապնդում է, կարծես 2015 թվականի դեժավյուն լինի: Գործողությունները, որոնց այսօր ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ իշխանություններն ունակ չեն ընկալել իրողությունը, ընդունել քննադատությունն ու իրենց սխալները, մեղքն իրենց վիզը:

Այս պահին խուզարկություններ են տեղի ունենում նաև կուսակցական գրասենյակներում: Աբովյանը նշեց, որ փորձում են լռեցնել իրենց, սակայն չեն լռելու: Նրա խոսքերով, սա իշխանությունների հերթական տրամաբանությունից զուրկ քայլն է, որ կունենա իր տրամաբանական հետևանքները», - ասաց Արման Աբովյանը։

Դիտվել է 27569անգամ
Վերջին լուրեր