14 / Հունիս / 2020 : 12-43

Ով հետ կանգնի, ձայնը կտրի՝ անբարոյականի տղա ա․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ տնից։ Նա հայտարարեց, որ հետ չի կանգնելու իր նպատակներից, բայց նա չի պատաստվում ձայնը կտրել «Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»։ Այս ամբողջը համարում է քաղաքական հետապնդում ։ Խուզարկություններ են արվում ԲՀԿ տարբեր գրասենյակներում։ Այս ամենը նա կապում է իշխանության հասցեին քննադատության հետ․ նա  հայտարարություն արեց, թե երեք ամսից երկրում սով է լինելու։

Նա հայտնեց, որ այս պահին գնում է հարցաքննության։ Քաղաքացիների կողմից հայտարարություններ հնչեցին, թե կգնան նրա հետեւից։ Չնայած՝ ասվել էր, որ նա կպատասխանի լրագրողների հարցերին, բայց Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց։

Տեսանյութը՝ Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 80667անգամ
Վերջին լուրեր