Գագիկ Ծառուկյանը գնում է ԱԱԾ՝ հարցաքննության. ԱԱԾ–ի մոտ մեծ թվով ոստիկաններ կան (Ուղիղ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ անց կժամանի ԱԱԾ, նրան կանչել են հարցաքննության:
Այս պահին ԱԱԾ–ի մոտ մեծ թվով ոստիկաններ կան։
Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անում նրա առանձնատանը, առանձնատան մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորները եւ բազմաթիվ աջակիցներ:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ քաղաքական ճնշում են իր վրա գործադրում, «շանտաժ» են անում, սակայն ինքը հետքայլ չի անի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում խախտումների վերաբերյալ հարուցվել է քրգործ: