14 / Հունիս / 2020 : 14-31

Այս ճանապարհը տանելու է անդառնալի կորուստների. ՀՅԴ

Այս ճանապարհը տանելու է անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով։

Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաեւ իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը եւ անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»։

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

Դիտվել է 19602անգամ
Վերջին լուրեր