Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 15-07

Սերժ Սարգսյանի վատագույն ավանդույթները և գործելաոճը մեծ հաճույքով ընդօրինակում է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող տրագիկոմեդիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հասարակ շանտաժիստ է և երկիրը կառավարելիս` առաջնորդվում է սեփական շահերից դուրս գալով...

Հետաքրքիր է, երբ Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հիմնադրամներին Գագիկ Ծառուկյանը և նրա կինը մուծվում էին ահռելի գումարներ, այդ ժամանակ տիկին Աննան ու իր ամուսինը տեղյա՞կ չէին, որ Գագիկ Ծառուկյանը շատ «վատ» անցյալ ունի, ինչպես նաև «օրինախախտ» է, «ընտրակաշառք բաժանող» և այլն...

Գագիկ Ծառուկյանն այդ ժամանակ շատ լավ և օրինապաշտ գործարար էր, իսկ հիմա, երբ համարձակվեց քննադատել Նիկոլի ապիկար կառավարության գործելաոճը՝ դարձավ «հանցագոր» և արժանացավ գործող վարչակարգի ներկայացուցիչների և նրանց իրական ու հիմնականում կեղծ օգտատերերի հարձակման թիրախ...

Զավեշտը հասել է այնտեղ, որ Նիկոլի իշխանության ներկայացուցիչները՝ նախարարներ, պատգամավորներ ինչ-որ թղթի կտոր են հրապարակում ու փորձում են այդ թղթի կտորի վրա գրվածի հիման վրա մեղադրել ԲՀԿ առաջնորդին ընտրակաշառք բաժանելու մեջ... Ինչպես կասեր դասականը՝ «Իյաաաա, իրո՞ք»... Սա դեռ չեմ մեկնաբանի...

Իսկ ինչո՞ւ Նիկոլը չի բացահայտում և չի ձերբակալում իր սիրելի գործարար, նույն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մեծ նվիրատվություններ անող, ՀՀԿ-ի համար ամենաշատ ձայներ բերած Սամվել Ալեքսանյանին, ում հենց ինքն էր իր ԶԼՄ-ի էջերում մեղադրում բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում նաև ընտրակաշառք բաժանելու մեջ...

Ծառուկյանի դեմ այս գործընթացը բացահայտ քաղաքական հետապնդում է, քանի որ պարզ է` արդարության համար պայքարող Նիկոլն այս ամենը կաներ ոչ թե Ծառուկյանի` իր կառավարության դեմ ելույթից հետո, այլ այն ժամանակ, երբ այդ գործերն իրենք «բացահայտել» էին...

Հ.Գ. Սերժ Սարգսյանի վատագույն ավանդույթները և գործելաոճը մեծ հաճույքով ընդօրինակում է Նիկոլ Փաշինյանը...

Դիտվել է 13031անգամ
Վերջին լուրեր