14 / Հունիս / 2020 : 15-29

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել

Hraparak.am–ը գրում է. «Հենց նոր տեղեկացանք, որ քաղաքական որոշում է կայացվել, կալանավորել Գագիկ Ծառուկյանին: Շուտով ԱԱԾ քննիչը կդիմի դատարան՝ կալանքի սանկցիա ստանալու պահանջով, և գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով:

Մեր տեղեկություններով՝ կալանքի համար հիմք է հանդիսանալու ոչ թե խաղատան հետ կապված մեղադրանքը ,այլ ընտրությունների հետ կապված դրվագը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընտրակեղծիքների թեման ավելի ընդունելի կլինի հասարակության կողմից:

Տեսնենք՝ որքանով դատարանը կենթարկվի իշխանության թելադրանքին»:

Դիտվել է 68487անգամ
Վերջին լուրեր