Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 18-58

«Այս սարսափելի պատկերը շատ ուշադիր պետք է նայեն․․․»․ Միհրան Հակոբյան 

«Իվետա Տոնոյանը իմ ճանաչած ամենապարկեշտ, ամենաբարեկիրթ ու ամենակոռեկտ քաղաքական գործիչներից է: Լավ մարդ, լավ մասնագետ, լավ քաղաքացի... որին այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով քաշքշում ու բռնության էին ենթարկում:

Եվ այս սարսափելի պատկերը շատ ուշադիր պետք է նայեն հատկապես Իմ քայլի կանայք, շատ ուշադիր պետք է նայեն Աննա Հակոբյանն ու իր աղջիկները:

Շատ ուշադիր պետք է նայեն Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագետները, որ հիմա լռում են և հետո էլ պարտավոր են լինելու լռել: Կյանքը ու հատկապես բռնությունը բումերարանգներ են:

Պետք է լավ նայեն ու պատրաստվեն նույն բանին, որովհետև իրենք այսօր ցանում են այն, ինչը վաղը պարտադիր հնձելու են: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ձեռքին խաղալիք դարձած ռեպրեսիվ ապարատը վաղը իրենց հետ է վարվելու այնպես, ինչպես այսօր վարվեց Իվետայի հետ: Պինդ կաց Իվետա ջան!!!»։

 

Միհրան Հակոբյան 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դիտվել է 41041անգամ
Վերջին լուրեր