«Հորդորելու՞ եք Ծառուկյանին 40 միլիարդը վերադարձնի»․ Իմքայլական պատգամավոր

ԱԺ Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը գրել է․
«ԲՀԿ պատգամավորներին հորդորում եմ հորդորել իրենց առաջնորդին էն 40 միլիարդը առաջիկա շաբաթվա մեջ պետբյուջե վերադարձնի, կորոնավիրուսի պայմաններում դա լուրջ գումար է քաղաքացիներին օգնելու համար»։
Ապա մոտ մեկ ժամ անց տիկին Պողոսյանը նոր գրառում է կատարել՝ դիմելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին․
«Քանի որ տիկին Զոհրաբյանի էջը փակ է ոչ ընկերների համար, սենց գրեմ, կտեսնի վստահ եմ։
Տիկին Զոհրաբյան, հորդորելու՞ եք Գագիկ Ծառուկյանին 40 միլիարդ թաքցրած հարկը (և դա միայն մեկ դրվագով) վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»։