Գագիկ Ծառուկյանի տղայի հարսանիքը հետաձգվում է. Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրավապահներն ինչ են տարել Գագիկ Ծառուկյանի տանից

Առավոտից Գեղարքունիքի մեր պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել, առգրավել են անգամ 4-5 տարեկան երեխաների հեռախոսները: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը հայտնեց, որ մանկապարտեզի երեխայի հեռախոս են առգրավել: Զոհրաբյանը տեղեկություններ չունի՝ մարզի պատասխանատուները ոստիկանությունում են, թե՝ ոչ, բայց բոլորին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքները:
Հարցին՝ ի՞նչ են առգրավվել Ծառուկյանի առանձնատնից, պատգամավորն ասաց. «Ինչ-որ թղթեր էր, բայց ինձ հաջողվեց մի բան տեսնել, Ծառուկյանի որդու հարսանիքի հրավիրատոմսը տեսա, որը հետաձգվում է։ Հարսանիքի հրավիրատոմսից ինչ առավել կարեւոր «կրիմինալ» փաստաթուղթ են առգրավվել, ես տեղյակ չեմ»։