Չեմ կարծում, որ բռնություն է կիրառվել կին պատգամավորների նկատմամբ. Արփինե Դավոյան
Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Իմ քայլը» խմաբկցության անդամ Արփինե Դավոյանը, խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, ասել է, որ իրենց գործողություններով որևէ սահման չեն անցել, որևէ քաղաքական հետապնդում իրենց իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել.
«Քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալ»,- ասել է Արփինե Դավոյանը:
Իսկ ԲՀԿ-ից հնչող այն պնդումներին, որ իշխող ուժի կին պատգամավորները լռել են, երբ իրենց գործընկեր կանանց նկատմամբ բռնի ուժ կիրառելով են ճանապարհ բացել, Դավոյանը պատասխանել է.
«Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները նրանց անվտանգությունից ելնելով՝ փորձել են կին պատգամավորներին, նաև տղամարդ պատգամավորներին ճանապարհից հեռացնել և բացել ճանապարհը: Սա բացառապես իրավական գործընթաց է»: