15 / Հունիս / 2020 : 18-42

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու համար

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները եւ հասարակության ուշադրությունը գրաված հարցերը։ Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին. մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։

ԱԺ նախագահը հայտնեց, որ նշված միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ. «Քիչ առաջ ԱԺ խորհուրդը, ինչպես բոլոր հերթական նիստերից առաջ քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգում գրանցումներ և փոփոխություններ կատարելու և այլ հարցեր և հաստատել է այդ նախագծերը։ Մենք վաղվա մեր հերթական նիստում կքննարկենք նաև այս միջնորդագրերը»։

 

Դիտվել է 20099անգամ
Վերջին լուրեր