Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: