16 / Հունիս / 2020 : 09-18

Նաիրա Զոհրաբյան շտապում է ԱԺ,  ուշացման դեպքում աշխատասենյակի դուռը կջարդեն՝ խուզարկության համար

Հարգելի՛ հայրենակիցներ,

քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։

Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։

Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։

Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Դիտվել է 17506անգամ
Վերջին լուրեր