Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 10-03

ՈՒՂԻՂ․ Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք, թե ինչ է կատարվում երկրում. Նաիրա Զոհրաբյանն արդեն ԱԺ-ում է

Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը գրառում արեց՝ հայտնելով, որ քննիչները պատրաստվում են մտնել ԱԺ-ում իր աշխատասենյակ.

Զոհրաբյանն արդեն Ազգային ժողովում: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Քննչականից զանգահարել են ու ասել, որ իր աշխատասենյակում խուզարկության որոշում ունեն. «Ես ասացի, որ աշխատանքային ժամը դեռ չի սկսել, ես գալիս եմ հիմա: Ինձ ասացին, եթե հիմա չգամ, դուռը կջարդեն: Ես ասացի, որ դուռը ջարդելու անհրաժեշտություն չկա, գալիս եմ»:

«Սա այլևս անկասելի բեսպրիդել է: Կամ մենք միասին կասեցնում ենք այս ոստիկանական ու ԱԱԾ-ական տեռորը, կամ մեր երկիրն ապագա չունի: Ինձ հնարավոր չէ որևէ բանով լռեցնել: Ծիծաղելի է մտածել իմ հանդեպ ինչ-որ քրեական գործեր հարուցելու մասին, հայտնի կինոյի նման՝ ոչ պապ եմ սպանել, ոչ էլ՝ տերտեր, խիղճս մաքուր է, պայքարելու եմ մինչև վերջ, որևէ բանից չեմ վախենում, ամեն հնարավոր սցենարի ու զարգացումների պատրաստ եմ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ուղերձով դիմում է միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին. «Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք, թե ինչ է կատարվում երկրում: Լռությունն ու անտարբերությունն ամենասարսափելի բանն են, որը կարող է կործանել, եղեք խիզախ, եղեք քաղաքացի և պաշտպանեք ձեր իրավունքները»:

Դիտվել է 19413անգամ
Վերջին լուրեր