16 / Հունիս / 2020 : 11-23

Ոստիկանները բերման ենթարկեցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին

Քիչ առաջ ոստիկանները ԱԺ–ի տարածքից բերման ենթարկեցին աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին, որը զգուշացնում էր, ու շունչը կտրվում է:

Նշենք, որ ոստիկանները առավոտից պարբերաբար բերման են ենթարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Դիտվել է 43950անգամ
Վերջին լուրեր