Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 11-37

Կարող եք չծվծվալ տեղից. Իվետա Տոնոյանը խոսեց սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղերի մասին

Այս պահին Ազգային ժողովը քննարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան. «Դրանց մասով մինչ օրս որևէ զարգացում, ուսումնաասիրություն չկա, քրեական գործ չի հարցուվել: Ես հասկանում եմ, թե ինչու չի հարցուվել, քանի որ այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»:

Տոնոյանի այդ հայտարարությունից հետո իմքայլականներից ինչ-որ մեկն ինչ-որ բան ասաց, ինչին ԲՀԿ-ականը պատասխանեց. «Կարող եք չծվծվալ տեղից»:

Դիտվել է 25600անգամ
Վերջին լուրեր