16 / Հունիս / 2020 : 12-45

Ձեր հեղափոխության վերջը եկել է, 3 ամիս հետո սով է լինելու. Գագիկ Ծառուկյան

Համավարակի դեմ պայքարը ձախողված է: Ազգային ժողովում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները մարտին քարոզարշավ են անում:

 
«Ասում էիք, որ պինցետով կհանեք: Բերիք սաղ վարակեցիք, հիմա ասում եք մասկա դրեք, ով չի դնում, տուգանեք: Ես կարող եմ ձեն չհանել, հանգիստ ապրել, բայց սիրտս տրաքում է, որ ասում են ժողովուրդն է մեղավոր»,-ասաց նա:

ԲՀԿ առաջոնդրը հայտարարեց, որ իշխանությունների կողքին է եղել, ամեն ինչ արել է, գումար է բերել տնտեսական հեղափոխության համար, ինչը կարող է հաստատել նաև Փաշինյանը:

 «Այսօր ասում են, ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, հեղափոխության վերջն է լինելու: Ձեր հեղափոխության վերջը եկել է: Հեղափոխությունը գործով պետք է ապացուցեք: Ֆեյքերով, դատարկ խոսելով չի լինում: Գնացեք գյուղեր, քաղաքում քայլեք: Ժողովուրդը պարտքերի տակ ա, բայց բերում գույքահարկ եք բարձրացնում: 3 ամիս հետո սով է լինելու: Դրա տակից չեք կարողանալու դուրս գալ, խելքի եկեք»,-ասաց նա՝ հավելեով, որ արտաքին հարաբերություններում այսօրվա իշխանությունները փչացրել են բոլորի հետ հարաբերությունները:

Նա նաև հայտարարեց, որ չի վախենում, կաշառք չի տվել, ինքը մաքուր է:

 
Ծառուկյանը նշեց, որ իրեն պաշտոն պետք չէ, ուզում է օգնել՝ հավելելով, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց պետք չէ շինծու գործ սարքել մարդու գլխին:

Նա նաև ասաց, որ իշխանություններն այսօր 7 տոկոսի վստահություն էլ չունեն:

 

Դիտվել է 40401անգամ
Վերջին լուրեր