Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 14-58

 

«Մենք այս քվեարկության մեջ անելիք չունի. չենք մասնակցելու այս ֆարսին». Էդմոն Մարուքյանը՝ Ծառուկյանի հարցի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ մենք արձանագրել եք, որ կա քաղաքական հսկողություն այս գործի նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք: Մենք չենք մասնակցելու սրան»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նախագծի մասին:

«Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, արդյո՞ք այդ փակ գաղտնի քվեարկությամբ «Իմ քայլի» 88 «այո»-ն կարձանագրվի»,-ասաց Մարուքյանը:

«Եկեք ազնիվ խոսենք. Էդ ո՞նց եղավ, որ երբ Բարգավաճը ձեզ պետք եղավ, լավ ուժ էր, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր: Արդյոք օրենքի ընտրողական կիրառման հանգամանք չկա՞: Ժամանակին ճանաչել եք այս մարդկանց լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում:

Ո՞նց եղավ, որ ձեր նախարարը հրապարակում է նախաքննական նյութերը: Ե՞րբ է նման բան եղել, ես չեմ հիշում: Ես հիմա իշխանությանն ասում եմ՝ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք չեք եկել փետրվարին՝ կալանավորելու:


ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, և ասում ենք՝ սա ֆարս է», - հայտարարեց Մարուքյանը:

Դիտվել է 13069անգամ
Վերջին լուրեր