16 / Հունիս / 2020 : 15-31

Քաղաքական շահը դրոշից բարձր չպետք է լինի

 Ոստիկանությունը Ռոման Ամոյանին ամենավերջին խուլիգանի կարգավիճակում բերման են ենթարկեց ոստիկանություն: Անկախ նրա քաղաքական համոզմունքներին և անհնազանդությանը, պետք էր նկատի ունենալ, որ նա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Նա գորգի վրա բազմիցս գետնել է թուրք և ադրբեջանցի մարզիկների` բարձրում պահելով Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և հնչեցնելով մեր օրհներգը: Ուստի չէր կարելի հրամայել, որ նրան «պառկեցնեն գետնին», դա անհարգալից վերաբերմունք է չեմպիոնի հանդեպ, այն մարդու, ով բազմիցս բերկրանք է պարգևել մեզ և աշխարհին ստիպել լսել մեր պետական օրհներգը: Այսինքն` ստացվում է, որ այն ինչ թուրք և ադրբեջանի մարզիկները չեն կարողացել անել գորգի վրա, ոստիկաններն անում են ասֆալտի վրա:

Առավել ցավալին այն էր, որ Ազգային ժողովի դահլիճում նստող իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն ոճի մեկ այլ ըմբիշ` աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը տեղի ունեցածը: Ով ով, բայց գոնե նա լավ գիտի` ինչ գին ունի մեր Եռագույնն բարձրում պահելը:

 

Գևորգ Գյուլումյան

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 15841անգամ
Վերջին լուրեր