16 / Հունիս / 2020 : 17-16

ԱԺ-ում մեկնարկել է Ծառուկյանին ազատությունից զրկելու փակ քվեարկությունը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության հարցով փակ քվեարկությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ փակ քվեարկության իրականացման համար հատկացվելու է 45 րոպե:

«Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից նախասրահում, ժամը 17:05-17:50-ն»,- ասաց Հովակիմյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այս հարցով իր ելույթից:

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ արդեն պատգամավոր Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է 87 «կողմ» ձայնով, քվեարկությանը չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Դիտվել է 8595անգամ
Վերջին լուրեր