Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 20-05

Ինձ համար դիմակ չկրողը հանցագործ է. Հայկ Մարության

Ծնողներիս երեք ամիս չեմ տեսել, քանի որ ուզում եմ պաշտպանել իրենց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապահովում ենք ամեն ինչով, բայց ցավոք չենք կարողանում տեսնել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ բարևներ ուղարկել նրանց»,-ասաց նա:

Մարությանը բոլորին հորդորեց դիմակ կրել, դրսից տուն գնալիս հագուստը դնել առանձին տեղ և պահպանել բոլոր կանոնները:

«Դիմակ չկրելը հերոսություն չէ: Հակառակը՝ եթե դուք վարակակիր եք, չգիտեք այդ մասին ու դիմակ չեք կրում, ինձ համար հանցագործ եք: Դիմակ չկրելով՝ անում եք հանցագործություն: Ձեր դիմակը պաշտպանում է դիմացինին, իսկ դիմացինի՝ ձեզ: Միայն բոլորի դիմակ կրելով բոլորը կլինեն պաշտպանված»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտվել է 16480անգամ
Վերջին լուրեր