17 / Հունիս / 2020 : 10-26

Ռոման Ամոյանի եղբորորդին՝ հորեղբոր նկատմամբ ոստիկանական գործողությունների մասին (լուսանկարներ)

Ռոման Ամոյանի եղբորորդին՝ Մալխաս Ամոյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարկել  երեկ ԱԺ-ի շենքիմոտ տեղի ունեցած՝ հորեղբոր նկատմամբ ոստիկանական գործողությունների մասին։

«Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը անհարգալից վերաբերմունքի արժանացավ Հայաստանի Հանրապետության ոստիկանների կողմից: Այն Հայաստանի, որի պատիվը բազմիցս Ռոման Ամոյանը բարձր է պահել աշխարհի ամենաբարձր հարթակներում, ծածանել երկրի դրոշը խոշորագույն առաջնություններում:

Այն ոստիկանները, որոնք բռնություն գործադրելով եւ անհարգալից վերաբերմունքով այսօր բերման ենթարկեցին Ռոման Ամոյանին, նրանցից ով է հնչեցրել Հայաստանի անունը, նրանցից ով ունի այդքան վաստակ մեր հայրենիքի համար...

Երբ Ռոման Ամոյանը Բաքվում վնասվածքով Հայաստանի, հայի անունն էր բարձր պահում, բոլորը պարծենում էին... Ցավում եմ, որ այսօր չկա հարգանք մարզիկի նկատմամբ..․»։

Մալխաս Ամոյան

Դիտվել է 58913անգամ
Վերջին լուրեր