Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 11-56

Ով է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է ներգրավվել ընտրակաշառքի գործով։

Նշենք, որ քրեական գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։

Դիտվել է 16817անգամ
Վերջին լուրեր