17 / Հունիս / 2020 : 12-30

«Ինչ է թաքնվում Ձեր այս լռության հետևում, Mr. President»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչ է թաքնվում Ձեր այս լռության հետևում, Mr. President?
Ինչն է լինելու գինն այս լռության, Mr. President?

Տեղյակ եք, որ այս օրերին այն երկրում, որտեղ Դուք նախագահ եք,

-լրագրողներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, բառիս բուն իմաստով պառկեցնում են ասֆալտին,

-Ազգային ժողովի պատգամավորների հանդեպ՝ կին պատգամավորների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի հանդեպ, իրենց ընտրողների կողքին լինելու և իրենց իրավունքները պաշտպանելու համար, բռնի ուժ են կիրառում և քարշ տալիս գետնով,

-Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոնին՝ 10 հոգով «փռում են գետնին»,

-ընդամենը դիտարկում կատարող իրավապաշտպանին՝ 5 հոգով վնասվածքներով բերման են ենթակում...

ՀՀ Սահմանադրության հոդված 3. կետ 1-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այն Սահմանադրության համաձայն, որի կատարմանը Դուք հետևում եք։

Մի տեսակ շատ լուռ եք հետևում, Mr. President, գիտե՞ք, որ այդ նույն Սահմանադրությամբ Դուք առնվազն ուղերձով դիմելու իրավունք ունեք։

Եվ քանի որ չեք հետևում երկրում կատարվող իրադարձություններին, հուշեմ նաև, որ այսօրվանից Ձեզ մոտ պարտադիր ունեցեք անձնագիր։ Ցանկալի է ՀՀ քաղաքացու անձնագիր։

Ի դեպ, անձնագիրը 3 ժամը մեկ փոխելը պարտադիր չէ»։

Դիտվել է 29929անգամ
Վերջին լուրեր