Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 15-56

Ինձ համար զարմանալի է, որ իմ պաշտոնավարումը դիտարկվում է որպես հնարավորություն՝ մարդկանց ճնշելու. Ռոբերտ Քոչարյան
 

Այսօր՝ հունիսի 17-ին, վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը։

Ելույթ ունենալով՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց․

«Կարծում եմ՝ իմ կողմնակիցների կողմից, նաև մարդկանց, ովքեր ինձ չեն ընդունում, կա ձևավորված կարծիք, որ երբեք պատասխանատվությունից չեմ խուսափի։ Գուցե ժամանակակից բառապաշար օգտագործեմ՝ սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության ու իմ անվան շուրջ։ Այս ընկալման վերաբերյալ կասկածները բացառվում են ու եթե անկեղծ՝ ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ ու այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել»։

Իսկ դատավորի հարցին, թե ինչո՞ւ է տհաճ. «Դուք կանգնած եք պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ»։

 «Չեմ ասում՝ կարևոր չէ, ասում եմ՝ դա այն բանն է, որի բացատրության կարիքը չպիտի լինի»,- արձագանքեց Ռ․ Քոչարյանը։

Պատասխանելով դատավորի հարցին, թե հնարավո՞ր է Ձեր պաշտոնն օգտագործեք մարդկանց ճնշելու համար. Ռ. Քոչարյանն ասաց.

«Ինձ համար զարմանալի է, որ դատախազությունն իմ պաշտոնավարման հանգամանքն օգտագործում է հնարավորություն՝ մարդկանց ճնշելու համար: Դա մի գործոն է, որը բացառում է, որ կարող եմ մի բան անել, որից կամաչեմ: Ճիշտ հակառակը՝ ես 180 աստիճանով հակառակ ընկալում ունեմ այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա:

 
 
 
 
 

Դիտվել է 9529անգամ
Վերջին լուրեր