17 / Հունիս / 2020 : 17-21

Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը պատրաստ են իրենց բնակարանները որպես գրավ ներկայացնել դատարանին. Պաշտպան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը պատրաստ են իրենց բնակարանները որպես գրավ ներկայացնել դատարանին։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատական նիստին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի գույքի ամբողջական կալանքի տակ դրված լինելու հանգամանքը, որպես առաջարկ խնդրել են ներկայացնել դատարանին նաև այդ տարբերակը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան, որտեղ տարիներ շարունակ բնակվում են և դատարանի կողմից բավարար համարվելու դեպքում պատրաստակամ են այդ գույքը որպես գրավ ներկայացնել դատարանին՝ հաշվի առնելով նաև ոչ միայն գույքի նյութական արժեքը, այլև՝ հարցի բարոյական կողմը։

Դիտվել է 22180անգամ
Վերջին լուրեր