Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 19-17

 

Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում. Տիգրան Աթանեսյան

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է եւ կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը:

Այսինքն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, բոլոր ենթադրյալ ապացույցները եւ դատավարական որոշումները ապօրինի են եւ չեն կարող օգտագործվել Գ.Ծառուկյանի դեմ (տես ՀՀ քր.դատ.օր-ի 190 հոդվածի 6 եւ 10 մասերը եւ 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)»։

Դիտվել է 58621անգամ
Վերջին լուրեր