Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 19-54

Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան կալանավորելու միջնորդության ի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Մինչ դատարան մուտք գործելը նա գրկախառնվեց Նաիրա Զոհրաբյանի հետ, մի քանի րոպե զրուցեց թիմակիցների հետ ու ներս մտավ:

Դատարանի բակում են նրան ողջունեցին ԲՀԿ պատգամավորները, այստեղ են նաև ՀՅԴ–ականներ, Արթուր Վանեցյանը։ Համակիրները նրան դիմավորեցին ծափահարություններով ու «Ծառուկյան» վանկարկումներով։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։

Նշենք, որ դատական նիստը պետք է մեկնարկեր ժամը 19:00-ին, սակայն այն այս պահին դեռ չի մեկնարկել:

Դիտվել է 42024անգամ
Վերջին լուրեր