17 / Հունիս / 2020 : 20-08

Գևորգ Պետրոսյանը 10 հազար դրամով տուգանվեց դիմակ չկրելու համար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները տուգանեցին դիմակ չկրելու համար:

ԱԺ պատգամավորը հիմա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ շուտով կսկսվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: 

Գ.Պետրոսյանը լրագրողների ներկայությամբ ստորագրեց արձանագրությունը, որով պարտավորվում է դիմակ չկրելու համար վճարել 10 հազար դրամ:

Նա նշեց, որ բողոքարկելու է որոշումը և միայն դատարանում կնշի, թե ինչու դիմակ չի կրում: Կարճ նշեց, որ դա կապված է առողջական խնդիրների հետ: 

Դիտվել է 31294անգամ
Վերջին լուրեր