18 / Հունիս / 2020 : 13-36

Բնից բազեի 4 ձագ է ընկել. ահազանգ Երևանի կոնյակի գործարանի աշխատակցից

Հունիսի 17-ին  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից`  գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից  բազեի ձագերի (4 հատ) ընկնելու վերաբերյալ:

 Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի  կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն մի քանի օր է չեն վերադառնում բուն: Ձագերի անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցը նրանց տեղափոխել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ, կարանտինի և վերականգման համար:

Թռչունները վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Դիտվել է 12701անգամ
Վերջին լուրեր