Երկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով. Ձեռքս պուլսի վրա է. Ծառուկյանը դատարանից դուրս եկավ (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից, որտեղ այսօր շարունակվում էր նրան կալանավորելու միջնորդությունը։
Լրագրողնրի հետ զրույցում նա հայտարարեց, որ նիստը չի ավարտվել, իրեն կալանավորելու միջնորդությունը դեռ քննվում է: Գագիկ Ծառուկյան հայտարարեց, որ ևս մեկ անգամ հաստատում է՝ գործը շինծու է. «Ամսի 5-ին ես իմ ելույթում ներկայացրել եմ մեր երկրի վիճակը: Նորից եմ ասում, որ այստեղ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա: Իմ ձեռքը պուլսի վրա է: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»:
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ իր բոլոր ասածները ուժի մեջ են:
Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, Ծառուկյանը լրագրողին ասաց. «Եթե դու դնում ես, ես կարող եմ չդնել»:
Նա կրկին նշեց, որ իր հանդեպ սկսված հետապնդումը քաղաքական է։