19 / Հունիս / 2020 : 09-02

120 քննիչ խառնվել են այդ գործին. սա ինչ տեռոր էր. Գագիկ Ծառուկյան

Սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այս մասին երեկ՝ հունիսի 18-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողը հիշեցրեց Ծառուկյանին, որ ինքը մի քանի օր առաջ արել է հայտարարություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արել է առաջարկություններ, որն ինքը չի ընդունել, հարցին՝ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն ես ինչ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ, ասել եմ ոչ անձնական շահի, ոչ էլ դիվիդենտ հավաքելու համար։ Հիմնական խնդիրն ինչ ասել եմ, իմ խոսքը պահում եմ՝ անկախ ճնշումներից, միեւնույն է, արդարություն իր տեղն ունենալու է։ Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց շինծու, սարքած գործ է»։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ քրեական գործին. «Հիմա փաստաբանները ձեզ կներկայացնեն. Ժամը, հանձնարարություն, քննությունը, միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ 2 օրում… սա ինչ տեռոր էր։ Ընտրության վերաբերյալ էր չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելով… գործը եղել ու պրծել է, ոչ մի քննություն չի եղել ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին։ Ես որեւիցե կառավարման հետ գործ չունեմ, ես սեփականատեր եմ»:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ ինքը դատարանին հայտնել է՝ քրեական դատավարությունը կատարվում է խախտումներով։

«Ներկայացրել ենք փաստարկներ, որ գործը հարուցված է միայն քաղաքական դրդապատճառներով։ Այս փաստաթղթերը հայտնաբերվել են փետրվարին, սակայն դրանք վերհիշել են միայն հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությունից հետո։ Ստացվում է, որ այդ փաստաթուղթը փետրվարին հանցագործության հիմք չէր, այսօր հիմք է»,- պարզաբանեց Սարգսյանը։

Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալը չի ընդունում ընտրակաշառքի մասին մեղադրանքները։

«Ինչ-որ թղթեր են, որոնց վրա գրված է՝ Ծառուկյանի հորդորով այսինչին տալ այսքան գումար։ Նախ՝ պետք է հասկանալ՝ ինչ Ծառուկյանի մասին է խոսքը, հետո՝ դա հստակ ապացույց չէ, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը կաշառք է տվել։ Դուք էլ գիտեք, որ ցանկացած կուսակցություն նախընտրական շրջանում գումարի ֆոնդ է ունենում։ Իրենք ասում են՝ իքս վայրում, ասենք՝ Վարդենիսում, ինչ-որ ակտիվիստ գումար է ստացել, եկեք Ծառուկյանին կալանավորենք», - ասաց նա։

Դիտվել է 16700անգամ
Վերջին լուրեր