19 / Հունիս / 2020 : 10-29

Դատարանը շարունակում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 19-ին, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Քիչ առաջ դատարան եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։

Դատարանի բակում ու հարակից տարածքներում այսօր էլ մեծ թվով ոստիկաններ կան։ Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։

Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

Դիտվել է 7947անգամ
Վերջին լուրեր