20 / Հունիս / 2020 : 10-27

Միասնական քննությունների օրերն արդեն հայտնի են

Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։


Քննությունները կմեկնարկեն
*հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,
ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
*հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն,
Աշխարհագրություն, Քիմիա,
*հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ
*հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
առարկաներից։

 
Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:

Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

ՀՀ ԿԳՄՍՆ

Դիտվել է 17698անգամ
Վերջին լուրեր