Դավիթ Տոնոյանը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Ինչպես ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»:
Այսպիսով, հայկական պատվիրակությունը Ռուսաստանում գլխավորելու է Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: