Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2020 : 18-21

Ինչպե՞ս եղավ, որ Վրաստանը այդպես բարեհաջող կերպով, կարելի է ասել արդեն հաղթահարեց համաճարակը. Իշխանյան

«ԼՈՒՐԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ

Երեկ, Թբիլիսիից զանգահարեց վաղեմի ընկերս՝ Թեմուր Գուրեշիձեն։ Նա խիստ անհանգստացած էր Հայաստանի համաճարակային իրավիճակով և բնականաբար ինձնով։ Ասաց, որ ամեն օր, կնոջ՝ Մարինայի հետ հետևում են հայաստանյան լուրերին և տագնապում։ Ես էլ իմ հերթին, ընկերոջս հարցրեցի, թե ինչպե՞ս եղավ, որ Վրաստանը այդպես բարեհաջող կերպով, կարելի է ասել արդեն հաղթահարեց համաճարակը։Հակիրճ ներկայացնեմ Թեմուրի պատմածը․

Առաջինը, երկրի կառավարությունը հայտարարեց մանրէի խիստ վտանգավորության մասին և կարանտինային ռեժիմ սահմանվեց։Ավելի քան 10 օր հայտարարվեց պարետային ժամ։ Քաղաքացիները տնից դուրս գալու իրավունք ունեին միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայն մոտակա մթերային խանութներ և դեղատներ։Եվ այդ բոլոր տեղաշարժերը խստորեն հսկվում էին։ Ամեն օր ախտահանվում էին փողոցները, մուտքերը, խանութները, տաքսիները։ Առավել քան խիստ մեկուսացված էին վարակի օջախները։

Վարակի բոլոր օջախներում թեսթավորում էր անցկացվում։ Հետաքրքրական է, թե ինչպես էին աշխատում Վրաստանի տեղական իշխանությունները։ Հաճախ, ինքնուրույն առավել խիստ կարանտինային ռեժիմ էին սահմանում և օրինակ Կախեթիում ոչ մի վարակակիր չի եղել։

Վրաց կառավարությունը, որպես սոցիալական համերաշխություն, վճարել է բոլոր քաղաքացիների կոմունալ ծախսերը։

Թեմուրը, որ միշտ ունեցել է ընդդիմադիր հայացքներ, այս ամենը պատմելով, եզրափակեց․ «Աշնանը սպասվելիք ընտրություններին որևէ այլ կուսակցություն, բացի իշխողից, որևէ շանս չունի հաղթելու։ ․․․

Պատկերացնու՞մ ես, որ ես նույնպես գործող քաղաքական ուժին եմ քվեարկելու»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

Դիտվել է 27620անգամ
Վերջին լուրեր