Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2020 : 19-16

 

Ալեն Սիմոնյանն արդեն մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանի ուղեկցությամբ

«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը:

Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը  ընկերների, բարեկամի խորհրդով:

ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո է այդ անհրաժեշտությունը առաջացել: Ասել է, որ լրագրողները շատ լավ էլ գիտեն այդ մասին:

«Մե՞ծ արտոնություն է, որ փորձում եմ փրկել իմ կյանքը, առողջությունը»,- եզրափակել է խոսքը Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե ԱԺ պատգամավորներին պետական պահպանություն չի տրամադրվում, ո՞ր արտոնությունից է Սիմոնյանն օգտվում:

Դիտվել է 9308անգամ
Վերջին լուրեր