Ազատեք այդ մարդուն խոսք ասելու պարտականությունից, թող չխոսի. Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թորոսյանը այսօրվա առողջապահության հրամանատարն է, իսկ այս չարաբաստիկ հիվանդությունը թշնամի, որը աշխարհի մարդկությանը պատերազմ է հայտարարել:
Պարոն հրամանատար, ո՞նց կարելի է այդպիսի հուսահատեցնող դեմքի արտահայտությամբ, ամիսներ շարունակ խոսել մարդկանց հետ՝ սարսափեցնող, միայն վախ տարածող տոնով, սա հակաբժշկություն է:
Հասկանում ենք, որ ծանրաբեռնված եք աշխատում, հասկանում ենք,որ մարդիկ հոգնում են, գիշեր ցերեկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, բայց բժիշկ լինելն այն մարդասեր մասնագիտությունն է, ով պարտավոր է ցանկացած իրավիճակում պոզիտիվ հայացք ու խոսք ունենալ:
Բժիշկն առաջին հերթին հոգեբան է, նրա ամեն խոսքը դեղից կարևոր է: Տնաշենը այնպես է խոսում, (կարծես բոլորս մահացել ենք, բայց չի ասում դրա մասին,որ շատ չտխրենք) Վ.Ս.:
Ո՞վ է ասել, որ նախարարը պետք է խոսի, նախարարը կազմակերպիչ է, կան նեղ մասնագետներ, բժիշկներ, ովքեր հոգեբանորեն ավելի կոփված են՝ թողեք նրանք խոսեն: Առանց այն էլ մարդկանց հոգեբանական վիճակը մեղմ ասած այդքան էլ փայլուն չէ:
Չէի գրի սրա մասին եթե չգիտակցեի, որ այդ մարդը և նրա խոսքը շատ բացասական է ազդում շատերիս վրա:
Ազատեք այդ մարդուն խոսք ասելու պարտականությունից, թող չխոսի, թող կազմակերպի իր դժվար և պատասխանատու գործը»: