Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2020 : 18-43

Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից. Հասմիկ Մանուկյան

 

Ֆեյսբուքյան օգտատեր, ավիացիայի վարչության նախկին աշխատակից Հասմիկ Մանուկյանը գրում է.

«Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից:

Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում:

Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց կար մի թերթ, որը նպատակաուղղված թիրախավորում էր, կեղտոտ ստեր գրում՝ անգամ ձեռքբերվող բարձրորակ ինքնաթիռներն էին սևացնում, թե իբր վատն են, մաշված են և այլ ստեր:

Մի քանի նման հրապարակումից հետո երբ դիմեցինք պարզաբանում և հերքում տպելու համար, ասացին, որ այդ հարցով թերթի տերն է զբաղվում՝ Նիկոլը:

Եթե կարճ, ապա այս ամենի վերջում ավիացիայի վարչությունը ամսական 300 դոլար կաշառք էր տալիս Նիկոլին, ինչը այն ժամանակվա մասշտաբով ահռելի գումար էր և նա շանտաժով հասավ նրան, որ սկսեցինք գնել իր թերթը և բաժանել օդանավերում:

Սա է ողջ իրականությունը: Ու հիմա սիրտս պայթում է, որ այս լկտի, սուտասան սրիկան կույսի դիմակ է հագել:

Առաջին թալանչին ու կոռուպցիոները դու ես, Նիկոլ»:

 

Հասմիկ Մանուկյան

Դիտվել է 62606անգամ
Վերջին լուրեր