Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2020 : 12-27

Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ դատավոր․ Գործարքի տարրեր կան. Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ ԼՀԿ-ն այսօրվա արտահերթ նիստին չմասնակցի:
 

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում է լինելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Մարուքյանը հայտնեց, որ նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները նույնն են, ինչ՝ նախատեսվող հանրաքվեի ժամանակ, որը տեղի չունեցավ COVID-19-ի պատճառով:

«Խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ անիմաստ է ընդհանրապես այդ նիստին գնալ»,- ասաց Մարուքյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց. «Էն տեքստը, որը այսօր պիտի քննարկվի, մենք նոր ենք ծանոթանում և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ` լրատվամիջոցների հրապարակումներից: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այսինքն՝ էս հրատապությունը կրկին փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»:

Հիշեցնենք՝ «Իմ քայլի» նախագծի ընդունման դեպքում 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ շարքային անդամ։ Տարոն Սիմոնյանի խոսքով` այդ փոփոխություններն իրավական առումով խնդրահարույց են:

«Դրա մեջ որոշակի գործարքի տարրեր կան: Հանրաքվեով նա ընդհանրապես պետք է դուրս գար, հիմա ինչ-որ զիջում կա: Ես չգիտեմ՝ այդ զիջումն ինչի հաշվին է արվում, ինչի պետք ա Հրայր Թովմասյանը շարունակի մնալ: Ամեն դեպքում, ես մտածում եմ, որ այդտեղ խորանալու խնդիր էլ չունենք, անիմաստ ա ուղղակի»,- ասաց Մարուքյանը:

 

 

Դիտվել է 18005անգամ
Վերջին լուրեր