Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2020 : 12-54

Ինչ պլաններ ունի Ռոբերտ Քոչարյանը․ Ռուսական մամուլի անդրադարձը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը, Ռիա Նովոստիին ասել է պետության նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 Հունիսի 18-ին Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Քոչարյանին ազատ արձակել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց (մոտ 4,15 միլիոն դոլար):


«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը», - ասել է Սողոմոնյանը:

 

Դիտվել է 50539անգամ
Վերջին լուրեր