Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2020 : 13-05

Ազգային ժողովի արտահերթ նիստը. օրակարգում Սահմանադրության փոփոխություններն են (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հիշեցնենք, որ ՍԴ 9 անդամներից միայն 3-ն ենպաշտոնավարել 12 տարուց ավելի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել է ընդամենը 2 տարի, հետեւաբար, ըստ այս նախագծի նա կմնա ՍԴ դատավոր:

Սահմանադրության այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Դիտվել է 7366անգամ
Վերջին լուրեր