22 / Հունիս / 2020 : 13-55

«Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը

«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստան»-ը հունիսի 22-ին բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը:

Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքից 54 պատգամավորի ներկայացրած նախագիծը փոփոխություններ է ենթադրում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում...

Փոփոխությունների համաձայն՝ պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են ավելի քան 12 տարի: Մնացածը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շարունակում են աշխատել մինչեւ 12 տարի լրանալը:

 
Բացի այդ, նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, ինչից հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դատավորների թափուր տեղերը լրացնելուց հետո, Սահմանադրական դատարանի նոր նախագահ է ընտրվում:

Դիտվել է 20957անգամ
Վերջին լուրեր